News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում ֆրանսիական «Քարֆուր» առեւտրային ցանցի հիպերմարկետի բացումը կարեւոր է եւ կարող է մրցակցություն ապահովել հայաստանյան շուկայում: Այսօր՝ մարտի 16-ին, նման տեսակետ հայտնեց Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ պետք է կարողանան գնային քաղաքականությունն այնպես անել, որ տարբերությունը մեծ չլինի:

«Օրինակ, կա հեռուսատցույց, որը 100 հազար դրամով ավելի էժան է վաճառվում «Քարֆուր»-ում, քան մնացած խանութներում: Ֆրանսիական հիպերմարկետը կարող է մեղմել նաեւ մեր ատրաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը»,- ասաց Վազգեն Սաֆարյանը:

Նրան մտահոգում է միայն այն ծիրանի արտահանման մասին խոսակցությունները, քանի որ հայկական ծիրանն իր շուկան ունի, այն է՝ Ռուսաստանի Դաշնությունը:

«Եթե «Քարֆուր»-ի ղեկավարությունը ցանկանում է ծիրան արտահանել, պետք է ներդրումներ անի ծիրանի նոր այգիների տնկման և հատուկ մեթոդներով դրանց պահպանման ուղղությամբ»:

Նշենք, որ ֆրանսիական հիպերմարկետը Երեւանում պաշտոնապես բացվել է մարտի 11-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ