News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Հաագայաում տեղակայված միջազգային դատարանի որոշումը, որով Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը համարվել է միջազգային օրենքներին չհակասող, եւս մեկ անգամ հաստատում է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախություններն իրավաչափ են: Այս մասին հուլիսի 2-ին հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը: Նա հույս է հայտնել, որ «այդ որոշումը կխթանի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը այլ երկրների կողմից»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հուլիսի 22-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշումը, որով միջազգային օրենքներին չհակասող է համարվել 2008 թվականին Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը, կրում է խորհրդատվական բնույթ եւ պարտադիր ուժ չունի: Սակայն փորձագետներն ու քաղաքական գործիչները չեն կասկածում, որ նման որոշումը քաղաքական հետեւանքներ կունենա:

NEWS.am-ի թղթակից հետ զրույցում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարել է, որ Հաագայի դատարանը անուղղակիորեն ճանաչել է ԼՂ անկախությունը: «Մթնոլորտը փոխվում է, իրավիճակը փոխվում է, ամեն ինչ փոխվում է: Այդ որոշման արդյունքները վճռորոշ են լինելու ԼՂ խնդրի կարգարվորման հարցում` մեր օգտին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ