News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները 2016թ. հնարավորություն կստանան մասնակցել պետական գնումների միասնական համակարգին էլեկտրոնային սակարկությունների միջոցով։ Այս մասին Մինսկում մարտի 20-ին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Նուրլան Ալդաբերգենովը։

«2016թ. մենք պետք է հասնենք դրան։ Համակարգը պետք է աշխատի։ Այս պահին մենք խնդրի լուծման փուլում ենք գտնվում»,- հայտարարել է նախարարը լրագրողներին։

Նա նշել է, որ միության տարածքում պետք է կազմակերպվի էլեկտրոնային  գնումների հնարավորություն, որպեսզի «օրինակ՝ Մինսկում ապրող գործարարը կարողանա մասնակցել Ռուսաստանում կամ Ղազախստանում ընթացող սակարկություններին եւ հնարավորություն ունենա երկրից դուրս չգալով մասնակցել առեւտրին եւ պայմանագրեր կնքել»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախարարը ընդգծել է, որ նման համակարգ ստեղծելու համար անհրաժեշտ է շատ տեխնիկական եւ կազմակերպչական բնույթի հարցեր լուծել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ