Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն սատարել է Փոքր Հայաստան թաղամասի հրապարակներից մեկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» կոչելու առաջարկը: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ՛Ֆարելը:
Նրա խոսքով, այդպիսով իրենք հնարավորություն ունեն հարգել Օսմանյան Թուրքիայում զոհված 1.5 մլն հայերի հիշատակը, եւ բոլոր նրանց, ովքեր բազմիցս ճնշվել են իրենց բնակության վայրերում: