News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 15-ին նորվեգական «Վերդենս Գանգ» (VG) թերթն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգի չմասնակցելուն եւ հրապարակել է Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհու` Մարիթ Գրեւեի` այդ կապակցությամբ հնչեցված քննադատությունը կառավարության հասցեին:

Թերթը նշում է, որ 2015թ. ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այդ առիթով Հայաստան են հրավիրվել տարբեր երկրների ղեկավարներ՝ մասնակցելու հիշատակի արարողությանը եւ հարգելու մեկուկես միլիոն զոհերի հիշատակը։

 Միջոցառմանը հրավիրվել էր նաեւ Նորվեգիայի վարչապետ ԷռնաՍոլբերգը, ով, սակայն, ինչպես հաղորդում է նորվեգական «Վերդենս Գանգ» (VerdensGang) թերթը, մերժել է հրավերը։ Տարելիցին չի մասնակցի նաեւ նորվեգական կառավարության որեւէ այլ ներկայացուցիչ։ Բացի այդ, Նորվեգիան 1915թ. Թուրքիայում հայերի հանդեպ կատարված իրադարձությունները չի ճանաչում որպես ցեղասպանություն։

Ըստ թերթի՝ այս նորությանը քննադատաբար է արձագանքել հայտնի մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհին՝ Մարիթ Գրեւեն։ 1925թ Նանսենն այցելել է Թուրքիայի տարբեր վայրերում գտնվող հայ փախստականներին, որտեղ նրանց նկատմամբ ցեղասպանություն է կատարվել։ Շուրջ երեք հարյուր հազար հայ փախստականներ Թուրքիայից, օգտվելով այդ շրջանում արդեն Ազգերի լիգայի կողմից հավանության արժանացած նանսենյան անձնագրից, կարողացել են ապաստան գտնել տարբեր երկրներում։ Ընդ որում, հայ փախստականներին այս հարցում օգնություն է ցուցաբերել նաեւ Շվեդիան՝ նրանց թույլատրելով մուտք գործել նաեւ իր տարածք եւ պաշտպանություն գտնել այդտեղ։

Ինչպես նշվում է հոդվածում, Նանսենի թոռնուհին Հայաստանին ծանոթացել է դեռեւս վաղ տարիքից։ Հայաստան այցելելով՝ Գրեւեն հիացել է նրանով, թե ինչպես են հայերը գնահատում Նանսենի գործադրած ջանքերը, որոնց շնորհիվ բազմաթիվ հայեր կարողացել են փրկվել Թուրքիայում կատարված ցեղասպանությունից։ Գրեւեն նշում է նաեւ, որ հայ դպրոցականները նույնիսկ ավելի շատ գիտելիքներ ունեն Նանսենի մասին, քան նորվեգացի դպրոցականները։

Թերթի հաղորդմամբ՝ Գրեւեն հիասթափված է նորվեգական կառավարության ընդունած դիրքորոշումից եւ շեշտում է, որ կասկածից վեր է 1915թ.տեղի ունեցած իրադարձությունների եւ հայերի նկատմամբ կատարված գործողությունների՝ ցեղասպանություն լինելը։

Ֆրիտյոֆ Նանսենի կենսագրագիր եւ պատմաբան Կարլ Էմիլ Վոգտը համամիտ է Գրեւեի հետ։ Հոդվածում նշվում է, որ ըստ նրա՝ Նորվեգիան ի չիք է դարձնում տարիների ընթացքում Նանսենի գործադրած ջանքերը՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ