News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ձեռքը մսաղացի մեջ մնացած 4-ամյա աղջնակը տան կրտսերն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քուչակի գյուղապետ Հովիկ Ամիրյանը:

Նա նշեց, որ բալիկն ունի դպրոցահասակ քույր եւ եղբայր: Ծնողները երիտասարդ են, մշտական աշխատանք չունեն, զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով: Ընտանիքը սոցիալապես անապահով է: Ինչ վերաբերում է միջադեպին, գյուղապետն ասաց, որ դեպքը եղել է րոպեների ընթացքում, մայրը էլեկտրական մսաղացը միացրել,  գործ էր անում, երբ բալիկը ձեռը մտցրեց մեջը: Հովիկ Ամիրյանն ասաց, որ աղջնակը շարժուն, ակտիվ, լավ երեխա է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. փոքրիկ երեխայի ձեռքը մնացել է մսաղացի մեջ: Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են: Առայժմ հայտնի չէ՝ երեխան որքանով կկարողանա օգտագործել այդ ձեռքը եւ հետագայում վիրահատության անհրաժեշտություն կլինի, թե ոչ:

Տպել
Ամենաշատ