News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Նա նշեց, որ Հրաչյա Ռոստոմյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել ԲՀԿ արտահերթ համագումարի օրը՝ մարտի 5-ին: Անձամբ Հրաչյա Ռոստոմյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղին չհամարեց ԲՀԿ-ից դուրս գալու պատճառների մասին հարցը եւ որեւէ մեկնաբանություն այդ թեմայով չարեց:

Ինչ վերաբերում է ԲՀԿ անդամ մյուս նախկին պաշտոնյաններին, ապա կուսակցությունում նրանց մնալ, գնալու մասին տեղեկություն չունեն:

Այսպես, օրինակ՝ հայտնի չէ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Արթուր Պետրոսյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանը, նախկին պատգամավորներ Հրատ Մադաթյանը, Արսեն Ավագյանը ԲՀԿ անդամ են, թե ոչ: Վահան Բաբայանն ասաց, որ նրանց դիմում գրելու մասին որեւէ տեղեկություն չունի, իսկ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը շարունակում է մնալ ԲՀԿ անդամ:

Նշենք, որ նախկին պատգամավորներից  Նապոլեոն Ազիզյանը եւ Զոհրաբ Զոհրաբյանը համագումարից հետո հայտարարել են ԲՀԿ-ից դուրս գալու մասին: Իսկ Գոհար Ենոքյանը ասել է, որ «ինքը արդեն 4 տարի է չկա էդ խաղերի մեջ, ոչ գնում է, ո’չ գալիս է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ