News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի դպրոցներից մեկում, կրոնական եւ մշակութային նկատառումներից ելնելով,  աշակերտներին արգելել են դասարանից դուրս գալ արեւի խավարումը դիտելու համար։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

7-ամյա դպրոցական աղջկա վրդովված հայրը զանգահարել է դպրոցի տնօրինությանը եւ բացատրություն պահանջել։ Տնօրենը  հաստատել է, որ աշակերտներին արգելել են հետեւել արեւի խավարմանը մշակութային եւ կրոնական նկատառումներից ելնելով, սակայն որեւէ կոնկրետ բացատրություն չի տվել, գրում է Gazeta-ն։

Աղջկա հոր խոսքով՝ այս արգելքը վերադարձ է դեպի խավարի դարաշրջան։

Նշենք, որ մարտի 20-ին Երկիր մոլորակի վրա տեղի էր ունեցել արեւի ամբողջական խավարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ