Քրեական տարրերի արտագաղթը Հայաստանից շարունակվում է: NEWS.am-ի տեղեկություններով՝ երեկ Հայաստանը լքել է օրենքով գող Ժիրոն: Իսկ ավելի վաղ Հայաստանից հեռացել էր «օրենքով գող» Ճակոյի եղբայրը՝ նույնպես «օրենքով գող» Ռաֆոն: Նրանց Հայաստանից արտագաղթելու պատճառը ոստիկանության կողմից սկսված հետապնդումներն են: Օրը ցերեկով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա ընկերների սպանությունից հետո ոստիկանությունը սկսել է հետապնդել գողերին, զինաթափել նրանց, վերահսկել, բերման ենթարկել եւ այլ «անհարմարություններ» պատճառել: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին նաեւ, որ քրեական հեղինակություններին պարբերաբար տարբեր հարցերի շուրջ բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ, նկարահանվում են, առանձին քարտադարաններ են ստեղծում: