News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի Բաշինջաղյան վերելակի պոկվելու հետեւանքով մահացողը 35-ամյա աղջիկ է, նա հյուր էր եկել այդ շենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ նախնական տեղեկություններով՝ վերելակի խցիկի վրա հատուկ ամրաններ կան, որից կախվում է ճոպանը, դա կտրվել է, ինչի հետեւանքով վերելակը պոկվել է եւ աղջիկը տեղում մահացել է:

Վոլոդյա Հովսեփյանը նշեց նաեւ, որ այդ վերելակը 2013թ անցել էր փորձաքննություն, թերություններ կային, որոնք վերացրել էին, իսկ 2014թ չէր անցել փորձաքննություն եւ իրավունք չունեին շահագործելու: Իսկ թե ինչու չէր անցել փորձաքննություն, Վոլոդյա Հովսեփյանն ասաց, որ շահագործողը ինքը պետք է դիմի եւ անցնի փորձաքննություն, իսկ դա չանելոււ համար սահմանված է պատասխանատվություն: Վարչության պետի տեղակալը ասաց նաեւ, որ այժմ դեպքի առթիվ տեխնիկական քննություն է  իրականացվում եւ մյուս շաբաթվա ընթացքում ավելի մանրամասն կկարողանա անդրադառնալ դրան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 21-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը: Դեռեւս չպարզաբանված հանգամանքներում վերելակը պոկվել եւ վայր է ընկել. խցիկում հայտնաբերվել է Ա. Շ.-ի (մոտ 35 տ.) դին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ