News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության երկրների համար միասնական մակրոտնտեսական չափանիշներ կազմելու մասին դեռ վաղ է խոսել։ Այս մասին մարտի 21-ին լրագրողներին հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

ԵՏՄ անդամ երկրների ՀՆԱ կառուցվածքը շատ տարբեր է։ Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ նրանց գործնական մշակույթը նույնպես տարբեր է։ Ուստի անհնար կլինի միանգամից միավորել նրանց արժութային, գումարավարկային, հարկաբյուջետային քաղաքականությունները, հավելեց Մանասերյանը։

Ըստ տնտեսագետի՝ սկզբունքորեն ցանկացած ինտեգրացիոն միավորման դեպքում ինտեգրման խորացման պարագայում կարող ենք խոսել ինքնիշխանության կորստի  մասին։ Բնականաբար, ԵՄ անդամ երկրները չեն կարող ինքնուրույն մաքսային քաղաքականություն վարել երրորդ երկրների հետ։ Նրանք կորցրել են իրենց ազգային արժույթը, իսկ նրանց Կենտրոնական բանկերը՝ գումարավարկային քաղաքականության մի մասը։ «Սակայն մենք բոլորս գիտենք, թե ինչ ստացան նրանք դրա փոխարեն։ Այդ պատճառով մենք մեր գործընկերների հետ պետք է մտածենք, թե ինչ կարող ենք ստանալ նոր ինտեգրացիոն միավորումից»,- նշել է Մանասերյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ