News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դժվար թե 1915 թվականի իրադարձությունների ճանաչման հարցը փչացնի Բուլղարիայի եւ տեղի հայ համայնքի հարաբերությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Եվրախորհրդարանի պատգամավոր, Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության անդամ Գեորգի Պիրինսկին:

«Դուք գիտեք, որ Բուլղարիայի եւ հայերի միջեւ բավական սերտ եւ խորը կապեր կան մեր երկիր հայ ժողովրդի մի մասի ներգաղթից հետո: Այդ պատճառով, չեմ կարծում, որ հարցը բացասաբար է անդրադառնում: Բայց այն շարունակում է բաց մնալ բուլղարական հանրության համար»,- հայտարարեց Պիրինսկին:

Հարցին, կարո՞ղ է, արդյոք, բուլղարական խորհրդարանը տեսանելի ապագայում կրկին քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, Պիրինսկին պատասխանեց. «Չգիտեմ, ներկայում դեռեւս տեսանելի չէ, որ նման բան կարող է տեղի ունենալ: Բայց եվրոպական մակարդակով, ինչպես տեսնում եք, ե՛ւ Եվրախորհրդարանում, ե՛ւ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում, նման դիրքորոշում ընդունվել է (Հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին բանաձեւ - խմբ.): Իսկ դա նշանակում է, որ հարցը դեռեւս արդիական է»,- հավելեց բուլղարացի պատգամավորը:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը մերժվել է երկու անգամ՝ 2006 եւ 2008 թվականներին, հիմնականում՝ բուլղարական թուրքերի «Հանուն իրավունքի եւ ազատության շարժում» կուսակցության ջանքերի շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ