News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սառը պատերազմ ոչ ոքի հարկավոր չէ: Այս մասին ֆրանսիական France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ աճող լարվածության մասին հարցին:

Նախագահը նաեւ հավելել է, որ Հայաստանը միշտ արել է հնարավոր ամեն ինչ՝ Եվրոպային եւ Ռուսաստանին հաշտեցնելու համար: Երեւանը միշտ ձգտել է լավ հարաբերություններ ունենալ Եվրոպայի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ: Մյուս կողմից՝ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, Մոսկվան զգալի աջակցություն է ցուցաբերում հանրապետությանը: «Մենք պատրաստ ենք անել հնարավոր ամեն ինչ՝ լարվածության աճից խուսափելու համար»,- ընդգծել է Սարգսյանը:

Հարցին, արդյո՞ք նա վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգայնը պատասխանել է, որ նրա հետ շատ լավ հարաբերություններ ունի:

Նա միանգամայն բնական է անվանել ապրիլի 24-ի միջոցառումների առիթով Պուտինի Երեւան կատարելիք այցը: Հակառակ դեպքում, ամեն ինչ տարօրինակ կլիներ: «Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք ռազմավարական դաշնակիցներ ենք: Եվ եթե ապրիլի 24-ին ռուսական պետության ղեկավարը հայ ժողովրդի կողքին չլիներ, անհնար կլիներ դա հասկանալ»,- հայտարարել է Սարգսյանը:

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որը նույնպես հայտարարել է Հայաստան ժամանելու մտադրության մասին: «Դա մեզ շատ հուզեց»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ