News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Նորքի բնակիչներից մեկին պատկանող ավտոտնակների ուղղությամբ 2015 թվականի մարտի 20-ին արձակված կրակոցների, օրեր անց տան դարպասի բռնակին պայթուցիկ սարք ամրացնելու դեպքի մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

2015թ. փետրվարի 20-ին` ժամը 03:40-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ է արձակել Երեւան քաղաքի Նորքի տներից մեկի 1-ին հարկում գտնվող ավտոտնակների դարպասների ուղղությամբ եւ վնասել Յու. Ավագյանին պատկանող գույքը, ավտոտնակում կայանված «Տոյոտա Լանդ Կրույզեր» մակնիշի ավտոմեքենան` վերջինիս պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Օրեր անց` 2015թ. մարտի 2-ի առավոտյան, նռնակ եւ պայթուցիչ է հայտնաբերվել Յու. Ավագյանի եղբորը պատկանող` Նորքում գտնվող տան դարպասի բռնակին` մետաղյա ամրալարով ամրացված: Դեպքի առթիվ հարուցվել է առանձին քրեական գործ: 
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները վկայել են՝ նշված երկու հանցագործությունները միեւնույն անձի կողմից կատարված լինելու մասին, ուստի որոշում է կայացվել երկու քրեական գործերի վարույթները միացնելու մասին:

Նախաքննության ընթացքում գործով տուժողը վարույթն իրականցնող մարմնին ներկայացրել է անհայտ անձի կողմից իրեն հասցեագրված մի քանի սպառնալից նամակներ: Մասնավորապես` հեղինակը նշել է, որ ավտոտնակի վրա կատարված կրակոցները կատարվել են իր կողմից եւ պահանջել 32.000 ԱՄՆ դոլար` սպառնալով, որ հակառակ պարագայում «շատ վատ կլինի» նրա եւ նրա ընտանիքի անդամների համար:

Քննությամբ մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնց ստուգելու ուղղությամբ ձեռնարկվել են քննչական եւ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ:

Դատարանի թույլտվությամբ կատարված խուզարկության արդյունքում՝ ՀՀ քաղաքացի Հ. Հայրապետյանի հաշվառման վայրից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 հատ հրացան, նոթբուք տեսակի համակարգիչ, «HP» տեսակի տպիչ սարք, որի պատճենահանման փեղկի տակ դրված Ա4 չափսի թղթի վրա առկա են եղել որոշ գրառումներ, այդ թվում՝ տուժողի հասցեն: 
Եղբոր` Ս.Հայրապետյանին պատկանող քարի մշակման արտադրամասից հայտնաբերվել է 2 հատ ԱԿ74 տեսակի գործարանային համարաներով, 1 հատ ԱԿՄՍ տեսակի գործարանային համարով ինքնաձիգներ, 1 հատ ՌՊԳ-7Վ տեսակի նռնականետ, 1 հատ ՊԳ-7Մ գրառմամբ նռնականետի արկ, 1 հատ «ԱՏՄԱՍ» գրառմամբ ատրճանակ, 15 հատ ինքնաձիգի փամփշտատուփ, 727 հատ 5.45 մմ տրամաչափի, 1136 հատ 7.62 մմ տրամաչափի, 355 հատ 5.6 մմ տրամաչափի, 2 հատ 9 մմ տրամաչափի, 17 հատ տարբեր տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտներ , 16 հատ որսորդական հրացանի պարկուճ եւ ավտոմեքենայի հնամաշ համարանիշեր: 
Ս.Հայրապետյանի բնակության վայրում խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 1 հատ նռնակ, ավտոմեքենայի համարանիշեր եւ համակարգչային պրոցեսոր:
Հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ բջջային հեռախոսաքարտեր եւ էլեկտրոնային կրիչներ: 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, վերը նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով, Հայրապետյան եղբայրները 21.03.2015թ. ձերբակալվել են: 
Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ: 
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողությունները` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ