News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի քաղաքական գործիչ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր եւ ԱԻՆ նախկին ղեկավար Նեստոր Շուֆրիչը Facebook-ի իր պաշտոնական էջում հաստատել է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդու մահվան փաստը:

«Ողբերգական մահով զոհվել է Վիկտոր Վիկտորի Յանուկովիչը: Զոհվել է այնպես, ինչպես ապրում էր՝ ավտոմեքենայի ղեկին»,- ասված է Շուֆրիչի անունից նրա մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդու մահվան մասին: Նշվում էր, որ նա Բայկալ լճում դժբախտ պատահարի զոհ է դարձել:

Միջադեպի փաստը, առանց զոհերի եւ տուժածների անունները նշելու, հաստատել է նաեւ Ռուսաստանի ԱԻՆ Իրկուտսկի մարզի վարչությունը: ԱԻՆ-ում հայտարարել էին, որ Յանուկովիչ ազգանունով մարդ զոհերի եւ տուժածների ցուցակում չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ