Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում մարտի 22-ին կախված հայտնաբերված 44-ամյա Արթուր Թ.-ն հիմնական աշխատանք չուներ, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը:
«Բոլորիս համար էլ հանելուկ է, թե ինչի է նման քայլի դիմել: Հանգիստ մարդ էր, իր համար աշխատում, ընտանիքն էր պահում: Դեպքն էլ այգում է եղել, որտեղ ինքն աշխատում էր, ուրիշի այգին էր»,- ասաց գյուղապետը:
Նա հայտնեց, որ տղամարդն ամուսնացած էր, երկու երեխա ուներ՝ դպրոցական: