News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ Հարավային Լոս Անջելեսում արագ սննդի վաճառքի սահմանափակումները ոչ միայն չեն կրճատել բնակչության կողմից վնակասար ուտելիքի օգտագործումը, այլ հակառակը, ավելացրել են:

2008 թվականին ԱՄՆ կառավարությունը Հարավային Լոս Անջելեսում արագ սննդի վաճառքի սահմանափակումներ մտցրեց, քանի որ բավական մեծ եւ անապահով քաղաքային այդ շրջանի բնակչության առողջական վիճակը սպառնալից իրավիճակում էր գտնվում. ցածր եկամուտների պատճառով մարդիկ չափազանց շատ էժան եւ վնասակար արագ սնունդ էին գնում:

Արագ սննդի ռեստորաններն այստեղ պաշտոնապես արգելվեցին, սակայն իրավիճակը չբարելավվեց. 2012 թվականին ճարպատալմամբ տառապողների թիվը նույնիսկ աճել է:

Ըստ Gazeta-ի, գիտնականները պնդում են, որ հիմա արագ սնունդ սկսել են վաճառել նաեւ մթերային խանութները: Նրանք հայտարարում են, որ արագ սննդի վաճառքի արգելքն այն իսկական արգելված պտուղ դարձրեց եւ ավելի մեծացրեց դրա պահանջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ