News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քաղաքական  գործիչները շատ են շտապել Եվրասիական տնտեսական միության  տարածքում միասնական արժութային միություն ստեղծու մասին իրենց հայտարարություններով։ Այս մասին մարտի 23-ին «ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու հնարավորություններն ու խնդիրները» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտարարեց հայտարարել է հայտարարեց 1994-1998թթ. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը։

Նա նշեց, որ ինքը եղել է Հայաստանի եվրաինտեգրման ակտիվ կողմնակիցը։ «Սկզբունքորեն մեր ամբողջ հասարակությունն ու քաղաքական կառույցները կողմ էին եվրաինտեգրմանը։ Սակայն 2013թ. սեպտեմբերի 3-ին մեր նախագահը հայտարարեց, որ ժամանակն է նոր միություն մտնել։ Հայաստանը ոչ մի կերպ պատրաստ չէր նման փոփոխությունների։ Ես իրատես եմ եւ հասկանում եմ, որ այստեղ քաղաքական աստառ կա։ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրների ապագան զարգացած մեծ շուկաներն են։ Բնականաբար, եթե ստեղծվում է միասնական տնտեսական միջավայր, դրա արդյունքը պիտի լինի միասնական արժույթը, սակայն շտապել պետք չէ։ Մենք ունենք Եվրամիության փորձը, որը 40 տարի շարունակ զարգացում էր ապրում, որի արդյունքը եղավ միասնական արժույթը»,- հավելեց Բագրատ Ասատրյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 10-ին հանձնարարել էր երկրի ԿԲ-ին եւ նախարարների կաբինետին մինչեւ սեպտեմբերի 1-ը դիտարկել ԵՏՄ-ում արժութային ինտեգրման հարցը եւ ուսումնասիրել արժութային  միություն ստեղծելու  հեռանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ