News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը սկսել է հույների ու ասորիների ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկումները: Հատկանշական է, որ բանաձեւի նախագիծը կազմել են խորհրդարանի բոլոր (առանց բացառության) խմբակցությունների ներկայացուցիչները:

«Բանաձեւում ասվում է.

«Առաջնորդվելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1946-ի դեկտեմբերի 1-ի 96 (1) բանաձեւով, ՄԱԿ-ի կոնվենցիաներով՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության նախազգուշացման եւ դրանց պատժման մասին» կոնվենցիա, 1968 թվականի նոյեմբերի 26-ի «ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վաղեմության ժամկետի անթույլատրելիության մասին» կոնվենցիա, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ այլ միջազգային ակտերով, համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով,

Հաշվի առնելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, որոնք հասնում են մինչեւ դարերի խորքը,

Հայաստանի Ազգային ժողովը հայտարարում է, որ դատապարտում է հույների ու ասորիների ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915-23 թվականներին, Օսմանյան Թուրքիայում»:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ