News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Սիրիահայ գործարարները կառավարությանը խնդրում են 6 ամսով, կամ 1 տարով սառեցնել իրենց վարկային պարտավորությունները, այլապես իրենք ստիպված կլինեն փակել իրենց ընկերությունները: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողներին ասացին մի խումբ սիրահայ գործարարներ՝ նշելով, որ այդ խնդրանքով իրենք այսօր նաեւ գրավոր դիմելու են վարչապետին:

«Մեր մեջ մարդիկ կան, որ հայտնվել են սեւ ցուցակներում վարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար, իսկ նրանք, որոնք ժամանակին են կատարում  վարկային պարտավորությունները, իրենց երեխաների բերանից են հացը կտրում: Մեր միակ խնդրանքն է մեր երկրի կառավարությունից, որ մեզ աջակցի, քանի որ մենք փախստական ենք եւ ոչինչ չունենք Հայաստանում, եթե մեզ չօգնեն, մենք փակվելու ենք»,-ասաց սիրահայ ոսկերիչ Միքայել Կարապետը:

Սիրիահայ ոսկերիչը նշեց, որ իրենք արդեն հավաքել են 30 սիրիահայ գործարարի ստորագրություն եւ մինչեւ օրվա մեջ կառավարություն դիմում կներկայացնեն:

Սիրահայ գործարար Հրաչ Բալմանուկյանն էլ նշեց, որ Հայաստանում դժվար է արտադրություն կազմակերպել, քանի որ շուկան փոքր է, եւ ապրանքն էլ կանխիկ չեն կարողանում իրացնել:

«Հիմա բոլորը նիսյա են ուզում, եթե նիսյա չտաս, չես կարող աշխատել, բայց  մենք էլ կառավարությունից ենք գումար վերցրել, ո՞նց փակվենք»,- դժգոհեց սիրիահայ գործարարը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ