News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հնագետների խումբը Լիմայի մերձակայքում լավ պահպանված տասնյակ մումիաներ է հայտնաբերել, որոնք փոխանցվել են Լիմայի հնագիտական թանգարանին, իսկ Պուրուչուկոյի հնագույն դամբարանում պեղումները կշարունակվեն մինչեւ 2015 թվականի հունիս:

Պեղումները սկսվել էին իշխանությունների նախաձեռնությամբ, քանի որ այդ հատվածում պատրաստվում են նոր ավտոմայրուղի կառուցել: Ի զարմանս հնագետների՝ հայտնաբերված դամբարանում ոչ թե ոսկորների կտորտանք են գտել, այլ մեծահասակների եւ երեխաների՝ լավ պահպանված մումիաներ: Նույնիսկ մումիաներից մեկի աչքերն են պահպանվել: Փորձագետները պատմել են, որ չնայած անցած 2000 տարիներին, մումիան կենդանի հայացքով է «դիտում»:

Ըստ AFP-ի, մումիաները պահպանվել են չոր, տաք կլիմայի շնորհիվ եւ հրաշքով փրկվել դիակապտությունից, չնայած գտնվում են մեծ քաղաքի մոտակայքում: Վերջին գտածոները հայտնաբերել են Պուրուչուկոյի դամբարանի անմիջական հարեւանությամբ. ինկերի խոշորագույն դամբարան, որոնք հնագետներն ուսումնասիրում են արդեն 60 տարի շարունակ:

Ներկայում ուսումնասիրվել է Պուրուչուկոյի դամբարանի ընդամենը 10%-ը: Հայտնաբերվել են 2000 մումիաներ, ինչպես նաեւ շուրջ 100 հնագույն իրեր. խեցուց, արծաթից եւ ոսկուց տարբեր առարկաներ: The Daily Mail-ի փոխանցմամբ, գտածոների մեծ ցուցադրված են Պուրուչուկոյի հարեւանությամբ գործող հնագիտական թանգարանում:

Moya-planeta-ն գրում է, որ պեղումները սկսել են 2014 թվականի ամռանը եւ նախատեսում են ավարտել 2015 թվականի հունիսին: Լիմայում նոր ճանապարհը, որի համար 8.9 մլն դոլար է ծախսվելու, ծրագրում են կառուցել հենց Պուրուչուկոյի դամբարանի տարածքում: Սակայն, չնայած կառավարության հավանությանը, մշակույթի նախարարությունը պահանջել է դադարեցնել այդ հատվածում շինարարությունը, քանի որ բլրի մեջ թունելներն անցնելու էին հենց դամբարանի միջով:

Հնագետները նաեւ ենթադրում են, որ բլրում կարող է դեռեւս ինկերից առաջ կառուցված ստորգետնյա պալատ լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ