News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ ժողովրդական արտիստ, մարտի 22-ին մահացած Կարեն Ջանիբեկյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 25-ին:

NEWS.am-ին Երեւանի Վ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները հայտնեցին, որ դերասանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ մարտի 24-ին, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ մարտի 25-ին: Դերասանին վերջին հրաժեշտ կտան հարազատ թատրոնում:

Նշենք, որ Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937 թ հուլիսի 1-ին, Երեւանում։ 1966թ. ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-67թթ. աշխատել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում, 1967-69 թթ.՝ Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Կարեն Ջանիբեկյանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում՝ «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արեւ», «Արեւիկ»,«Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն»,«Ընկեր Փանջունի», «Լաբիրինթոս», «Երեւան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» եւ այլ ֆիլմերում։

1970-ականներին բազմաթիվ դերերով հանդես է եկել հեռուստաթատրոնում։

Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, պետական կոչումների, այդ թվում ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.՝ ժողովրդական արտիստի կոչմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ