News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նեապոլի Don Ernesto պիցցերիայի համասեփականատեր Էնցո Կաչալլին անձամբ պիցցա է մատուցել Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Այս մասին հաղորդում է CNN-ն: Ավելի վաղ Պապը խոստովանել էր, որ երազում է մի օր պիցցերիա գնալ, եւ որ իրեն ոչ ոք չճանաչի:

Երբ Հռոմի Պապի ավտոշարասյունն ուղեւորվել է Նեապոլով, Կաչալլին անցել է արգելապատնեշի վրայով եւ «Պա՛պ, Պա՛պ» գոռալով մոտեցել Ֆրանցիսկոս Պապի մեքենային: Ըստ Gazeta-ի, Պապն ընդունել է նվերը:

«Ես մատուցեցի պիցցան, եւ նա ժպտալով ասաց՝ «Շնորհակալություն»,- հեռուստաալիքին ասել է Կաչալլին: Նա նաեւ հավելել է, որ իր հայրը պիցցա է պատրաստել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի համար, երբ վերջինը 1994 թվականին այցելել է Նեապոլ: Երբ Կաչալլին իմացել է, որ Հռոմի Պապը Նեապոլ է ժամանելու, որոշել է հետեւել հոր օրինակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ