News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի՝ Էջմիածին քաղաքում գտնվող մասնաճյուղից գումար հափշտակելու դիտավորությամբ հարձակում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Էջմիածին քաղաքի 37-ամյա բնակչի։

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտած, լեյտենանտի կոչում ստացած, մի քանի ամիս քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած տղամարդը, գտնվելով նյութական ծանր կացության մեջ, 2015 թվականի մարտի 11-ի առավոտյան Էջմիածնի խանութներից մեկից գնել է խաղալիք ատրճանակ եւ գնացել բանկ:

Որոշ ժամանակ սպասարկման սրահում սպասելուց հետո նկատել է, որ ազատվել է թիվ 4 սպասարկման կետը՝ մոտեցել է եւ, հանելով խաղալիք ատրճանակը, բանկի աշխատակցից պահանջել է գումար: Բանկի աշխատակցուհին սկսել է հաշվել դրամարկղում եղած գումարը, իսկ, երբ նկատել են, տղամարդու ձեռքում իրականում խաղալիք ատրճանակ է, բանկում ծառայություն իրականացնող ոստիկանի միջամտությամբ վնասազերծել են եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ նա 09.02.2012 թվականից մինչեւ 12.03.2012 թվականը բուժում է ստացել Նորքի հոգեբուժական հիվանդանոցում:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ