News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 24-ին պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններից հետո նախատեսվում է երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ ՀՀ նախագահի հանդիպումները ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի, ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Պեկինի համալսարանում, որտեղ հանդես կգա ելույթով:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարտի 28-ին կմասնակցի ասիական հեղինակավոր Բոաոյի միջազգային համաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ