News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Յուտա նահանգում կվերականգնեն գնդակահարության միջոցով իրականացվող մահապատիժը։ Այս միջոցը թույլ կտան կիրառել այն դեպքերում, եթե մահաբեր ներարկման համար անհրաժեշտ նյութերը չբավականացնեն։

Մարտի 23-ին նահանգապետ Հարի Հերբերթը համապատասխան օրենք է ստորագրել՝ խոստովանելով, որ դա բավականին սարսափելի է։ Սրանով Յուտան դարձավ ԱՄՆ միակ նահանգը, որտեղ թույլատրվում է մահապատժի նման ձեւը։

Նորարարության նախաձեռնող հանրապետական Փոլ Ռեյը վստահ է, որ գնդակահարությունը ավելի արագ եւ մարդասիրական միջոց է մահապատժի մյուս միջոցների հետ համեմատած, գրում է BBC.-ի Ռուսական ծառայությունը։

Մահաբեր ներարկման նյութերի պակասորդը պայմանավորված է այն պատճառով, որ եվրոպական մատակարարները հրաժարվել են այդ նպատակով դեղամիջոցներ առաքել ԱՄՆ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ