News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությունը մարտի սկզբից իրականացնում է շատրվանների ու ջրավազանների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, որպես յուրատիպ նվեր կանանց ու աղջիկներին, այս տարի եւս մայրաքաղաքի ջրային կառույցները կգործարկվեն մայրության եւ գեղեցկության օրը` ապրիլի 7-ին:

Մինչ այդ, ջրային կառույցների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով ընթանում են հանգույցների ու պոմպային համակարգերի կարգաբերման, խողովակաշարերի ներկման, տարածքի մաքրման եւ տեխնիկական բնույթի այլ աշխատանքներ:

Մայրաքաղաքում կգործի թվով 32 շատրվան ու ջրային կառույց:

Տպել
Ամենաշատ