News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ բնակիչները աստիճանաբար հրաժարվում են գազավորված դիետիկ ըմպելիքներից։

Այս մասին հայտնում է The Washington Post-ը։  Համաձայն Euromonitor հետազոտական ընկերության տվյալների՝  ցածր կալորիական ոչ ալկոհոլային խմիչքների վաճառքը ԱՄՆ-ում վերջին 5 տարվա ընթացքում նվազել է 20 տոկոսով։ 2015թ. վաճառքի ծավալները կարող են նվազել եւս 5 տոկոսով։

Պարբերականը կոնկրետ ապրանքանիշի համար կոնկրետ վիճակագրական տվյալներ է ներկայացնում։ Այսպես՝ Diet Coke-ի վաճառքը վերջին 2 տարում նվազել է 15 տոկոսով։ Diet Pepsi-ի վաճառքը պակասել է 35 տոկոսով, իսկ Diet Dr. Pepper-ի եւ Diet 7-Up-ի վաճառքը վերջին 8 տարվա ընթացքում պակասել է համապատասխանաբար 25 եւ 33 տոկոսով։ Թերթը նշում է, որ այս ցուցանիշները ոչ միայն ամերիկյան, այլեւ համաշխարհային շուկայում նկատվող միտումներ են։ Համաձայն Euromonitor-ի՝ Coca-Cola-ի եւ Pepsi-ի վաճառքը աճ է գրանցել այն դեպքում, երբ նրանց դիետիկ տարբերակների վաճառքը վերջին 10 տարվա ընթացքում նվազել է 20 տոկոսով։ Վաճառքի խնդիրներ ունեի նաեւ Coca-Cola Zero-ն, փոխանցում է  Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ