Հունաստանը կարող է մինչեւ շաբաթվա վերջ պայմանավորվել ԵՄ-ի իր գործընկերների հետ՝ իր արտաքին պարտքի շուրջ: Նման տեսակետ է հայտնել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Կարծում եմ, մինչեւ շաբաթվա վերջ համաձայնության կհասնենք, որը թույլ կտա որքան հնարավոր է շուտ ֆինանսավորում ապահովել Հունաստանին»,- Reuters-ին ասել է Շուլցը:
Նա նաեւ հավելել , որ նման համաձայնագիր ստորագրելու դեպքում Հունաստանը կունենա ոչ ավելի քան երեք ամիս՝ ԵՄ-ին բարեփոխումների «հավաստի ու ճշգրիտ» ծրագիր ներկայացնելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: