News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի եւ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյուքչեքի նկատմամբ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության մի շարք պատգամավորների, Անկարայի ճարտարապետների պալատի եւ «Ժողովրդի փրկության» կուսակցության կողմից դատախազություն ներկայացրած բողոքների հիման վրա Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել փոխվարչապետի եւ Անկարայի քաղաքապետի դեմ։

Նշվում է, որ Անկարայի քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել պաշտոնը չարաշահելու, իսկ փոխվարչապետի դեմ՝ հանցանքի մասին իմանալու եւ լռելու մեղադրանքներով։

Եթե հետաքննության ժամանակ Անկարայի քաղաքապետի գործունեության մեջ հանցանքի տարր հայտնաբերվի, ապա նրան պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է ՆԳ նախարարության թույլտվությունը, իսկ փոխվարչապետի դեպքում պետք է խորհրդարանը հավանություն տա նրան պատասխանատվության ենթարկելու համար։

Նշենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը քննադատել էր Թուրքիայի նախագահ Էրդողանին քրդական հարցի հետ կապված եւ շեշտել, որ նախագահի լիազորության մեջ չի միտնում միջամտել կառավարության գործերին։ Այս հայտարարությունից հետո Անկարայի քաղաքապետը կոչ էր արել Բյուլենթ Առընչին հրաժարական տալ։ Բյուլենթ Առընչը չի հանդարտվում եւ Անկարայի քաղաքապետին մեղադրում է ապօրինություններ իրականացնելու մեջ եւ նրան անպատիվ անձ անվանում։

Թեեւ Բյուլենթ Առընչը, թե Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեը հանդիսանում են Էրդողանի ստեղծած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ