News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:

Այցի սկզբում նախարարը մասնակցել է Ապարան համայնքի արոտօգտագործողների սպառողական գյուղատնտեսական կոոպերատիվի հիմնադիր ժողովին, որի կազմում ընդգրկված են ավելի քան 150 ֆերմերային տնտեսություններ: Ժողովին մասնակցում էին նաեւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, կոոպերատիվի անդամներ, ֆերմերներ:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի  (CARMAC) շնորհիվ կոոպերատիվների ստեղծման գործընթացի խթանումը նպատակ ունի նպաստել  փոքր գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, ինչպես նաեւ արտադրողականության եւ արտահանման ծավալների ավելացմանը, որի դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը: 

Նախարարի խոսքով` ծրագրի երկրորդ փուլի համար Արագածոտնի մարզում այս պահին շուրջ 10 համայնքներ նախնական ընտրություն են անցել, գործընթացը մեկնարկել է, եւ  ծրագրի նկատմամբ մարզի բնակիչների հետաքրքվածությունն ակներեւ է:   

 Ներկայացնելով ծրագրի արդյունքները` նախարարը գոհունակությամբ նշել է, որ նախատեսված 55 համայնքների փոխարեն հանրապետության վեց մարզերի ավելի քան 90 համայնքներում հիմնադրվել են արոտօգտագործողների կոոպերատիվներ, իսկ համայնքների գերակշիռ մասում ավարտվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի շինարարական աշխատանքները:

Անդրադառնալով ծրագրի իրականացման ընթացքին Արագածոտնի մարզում` նախարարը տեղեկացրել է, որ մարզի 12 համայնքներում ստեղծվել են արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներ, որոնց տրամադրվել է  89 միավոր գյուղտեխնիկա: Ծրագիրը ֆինանսավորում է ձեռքբերվող գյուղտեխնիկայի արժեքի 80%-ը, իսկ 20% տրամադրում է կոոպերատիվը:

Խոսելով Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության երկրորդ ծրագրի (CARMAC 2) մասին, նախարարը նշել է, որ այս ծրագրի թիրախային հիմնական նպատակներն են գյուղատնտեսական կոոպերատիվների հզորացումը եւ ագրոպարենային արժեշղթաներում արտադրվող եւ շուկայահանվող արտադրանքի ծավալների աճը: Նախարարը հավելել է նաեւ, որ ծրագրի երկրորդ փուլը կիրականացվի հանրապետության թվով 8 մարզում. ընդգրկվել են նաեւ Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերը:

Այնուհետեւ նախարարն այցելել է Ապարանի պանրի գործարան, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Գործարանի տնօրեն Տիգրան Հովհաննիսյանը հայտնել է նախարարին, որ ընկերության արտադրական հզորությունը կազմում է օրական 2 տոննա: Համոզմունք հայտնելով, որ կոոպերատիվների ստեղծումը կնպաստի կաթի արտադրության ծավալների ավելացմանն ու մթերվող կաթի որակի բարելավմանը` ընկերության տնօրենն իր կողմից պատրաստակամություն է  հայտնել անհրաժեշտության դեպքում ավելացնել մթերման ծավալները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Ամենաշատ