Ֆրանսիայի հարավում կործանված օդանավում իսպանական ազգանուններով առնվազն 45 մարդ է եղել։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիան։
Նրա խոսքով՝ այս պահին ոչ մի տեղեկություն չկա, թե իսպանական ազգանուններով ուեւորները բոլորը Իսպանիայի քաղաքացիներ են, թե ոչ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսպանիայի կառավարությունում հատուկ խումբ է ստեղծվել, որը մասնավորապես աշխատում է կործանված ինքնաթիռի ուղեւորների ցուցակը ճշտելու ուղղությամբ։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ օդանավում եղել են հիմնականում Գերմանիայի քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ Germanwings բյուջետային ավիաընկերությանը պատկանող Airbus A-320-ը այսօր ցերեկը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի շրջանում։ Բարսելոնից Դյուսելդորֆ ուղեւորվող ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 154 մարդ։