Եվրասիական տնտեսական միության հակամենաշնորհային մարմինները քննարկում են անդամ երկրների օդանավակայաններում սպասարկման սակագները ներդաշնակ դարձնելու հնարավորությունը։ Այս մասին մարտի 24-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով 2015թ. հանձնաժողովի աշխատանքային պլանը։
Նրա խոսքով՝ ԵՏՄ-ում միեւնույն հեռավորության համար օդանավի տոմսի արժեքը կարող է մի քանի անգամ տատանվել։ Այդ կապակցությամբ ուսումնասիրվում է ինքնարժեքի բաղադրիչներից մեկը՝ ԵՏՄ երկրների օդանավակայաններում ինքնաթիռների սպասարկման սակագները։ «Մեր նպատակն է համադրել այդ սակագները»,- պարզաբանել է Շաբոյանը։