News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ամերիկյան մասնավոր հետախուզական-վերլուծական «Stratfor» ընկերության կայքում հրապարակված հոդվածը:

Զգալի են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ եւ նրան քաղաքական դաշտ բերած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամների հարաբերություններում աճող լարվածության ազդանշանները: Շատ հարցերում դա նորմալ քաղաքականություն է, որը քչերին է հուզում: Բայց հիմա այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում, մեծ նշանակություն ունի, եւ թուրքական մամուլում գերիշխում է Թուրքիայի կառավարության եւ խարիզմատիկ առաջնորդի միջեւ ճեղքվածքի հնարավորության մասին կարծիքը:

Էրդողանի կառավարման ժամանակահատվածում Թուրքիան փոքր գերտերությունից վերածվեց պոտենցիալ մեծ նշանակությամբ տարածաշրջանային խաղացողի: Էրդողանը հավասարակշռություն էր պահպանում աշխարհիկության եւ կրոնավորության միջեւ, տարածաշրջանային գերտերության դիրքի եւ տարածաշրջանային հակամարտության մեջ ներգրավվելու միջեւ, արեւելյան Թուրքիայի աղքատության եւ Ստամբուլի հարստության միջեւ: Նա իր մաքիավելիզմը թաքցնում էր հսկայական մեծամտությամբ տիրակալի արտաքին փայլի ներքո: Դա աշխատեց:

Բայց ոչինչ հավերժ չէ: ԱԶԿ-ն ավելի պակաս ճանաչված դարձավ, մինչ այդ, երկրի տնտեսությունը թուլանում է: Իսկ քաղաքական հարթակում Էրդողանի երկարատեւ ներկայությունը նվազեցրեց, թեկուզ որոշ չափով, նրա ստացած աջակցության մի մասը: Խնդիրն այն է, որ չկա որեւէ մեկը, որը կկարողանա փոխարինել նրան, որպեսզի պայքարի Թուրքիայի շուրջ եւ երկրի ներսում տիրող ճգնաժամերի դեմ: Դա չարտահայտված իրականություն է, որը կուսակցության ապագայի շուրջ լուրերի ալիք բարձրացրեց, որոնց, սակայն, այլ իրավիճակում հնարավոր կլիներ ուշադրություն չդարձնել:

Էրդողանը նախագահ դարձավ՝ թողնելով վարչապետի պաշտոնը: Դա նրա խնդիրներից մեկն է: Նա պետության ղեկավարն է, բայց կառավարության ղեկավարը չէ: Դավութօղլուն՝ արտաքին գործերի նախկին նախարարը, կառավարության ղեկավարն է եւ շատ զուսպ կերպար: Այսինքն՝ ինչպես Էրդողանն էր ցանկանում: Սակայն այդ ծնվող փոքրիկ քաղաքական ճգնաժամը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագահն ուղղակիորեն չի կառավարում: Դա անում է վարչապետը: Բայց նրանք մերձավոր դաշնակիցներ են, իսկ Դավութօղլուն կրտսերի դերում է: Այդ պատճառով Էրդողանը, սովորույթի համաձայն, իրեն կառավարության գործող ղեկավար է համարում: ԱԶԿ-ում կան մարդիկ, որոնք դեմ են դրան, հիմնականում նաեւ այն պատճառով, որ տեսնում են առաջիկա ընտրություններում ակնկալվող աղետը:

Դա Թուրքիայում շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան կարող էր ունենալ այլ երկրներում, քանի որ, ի վերջո, Թուրքիային դժվար թե հաջողվի խուսափել ներգրավվել այն ամենում, ինչ տեղի է ունենում իրենից դեպի հարավ: Ինչպես այն կներգրավվի դրանում եւ ինչ կանի՝ մեծ նշանակություն ունի ոչ միայն սիրիացիների եւ իրաքցիների, այլեւ իրանցիների, սաուդցիների եւ ամերիկացիների համար:

Հիմա հարցը նրանում է, արդյո՞ք Էրդողանը կկարողանա շարունակել հավասարակշռողի դերը, եւ դա ի՞նչ կնշանակի Թուրքիայի շուրջ 360 աստիճանի սահմաններում, հատկապես հարավում: Քաղաքական խնդիրների մեծ մասն աշխարհի համար նշանակություն չունի: Բայց սա ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ