News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Բրիտանացի երկու գործարարներ գտել են եզակի Lamborghini Miura P400 սպորտային ավտոմեքենան, որը 1969 թվականին նկարահանել են «Գողություն իտալական ձեւով» ֆիլմում: Այս մասին գրում է Daily Mail-ն:

Իեն Թիրելլ անունով ձեռներեցը նշել է, որ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին անանուն նամակ է ստացել՝ Փարիզում հնաոճ մեքենաների ընդհատակյա պահուստարան այցելելու հրավերով: Նամակի համաձայն, ոչնչացված համարվող մեքենան այնտեղ է:

«Գողություն իտալական ձեւով» ֆիլմի սկզբում կարմիր Miura-ն անցնում է Ալպերի լեռնային ճանապարհով, այնուհետեւ մտնում է թունել եւ պայթում: Թիրելլին հաջողվել է պարզել, որ Lamborghini ընկերությունը ֆիլմի նկարահանումների համար երկու նման մեքենա է տրամադրել, որոնցից մեկը ոչնչացվել է, իսկ երկրորդը պատկանում է Paramount Pictures կինոընկերությանը:

Նկարահանումներից հետո մեքենան փոխանցել են Lamborghini-ի դիլերին, որն էլ այն վաճառել է անհայտ գնորդի: 2005 թվականին, մի քանի սեփականատեր փոխելուց հետո, Miura-ն գնել է գործարար Նորբերտո Ֆերետտին:

Ըստ Motor-ի, հիմա բրիտանացին իր ընկերոջ հետ մտադիր է աշխարհի տարբեր ցուցահանդեսներում ներկայացնել լավ պահպանված եզակի ավտոմեքենան: Daily Mail-ի լրագրողները ենթադրում են, որ գործարարները Miura-ի համար առնվազն 1 մլն ֆունտ սթեռլինգ են վճարել (շուրջ 1.5 մլն դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ