News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անհավատալի հայտնագործության մասին տեղեկությունը ցնցել է ամբողջ աշխարհի գիտական շրջանակները: Էդինբուրգի համալսարանի գիտաշխատողներին հաջողվել է հսկայական գիշատիչ երկկենցաղ հայտնաբերել, որը մեր մոլորակի վրա բնակվել է 200 մլն տարի առաջ:

Հսկայական կենդանու մնացորդները գտել են ժամանակակից Պորտուգալիայի հարավային Ալգավրի շրջանում: Մինչեւ հիմա անհայտ այդ կենդանու ոսկորների մնացորդների հետազոտության արդյունքում մասնագետները պարզել են, որ հնագույն երկկենցաղն ավտոմեքենայի չափեր է ունեցել եւ սնվել է բացառապես ձկներով:

Informing-ի փոխանցմամբ, մասնագետները հավաստում են, որ Metoposaurus algarvensis անվանումը ստացած այս տեսակն անհետացել է դինոզավրերից շատ առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ