News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Սան Խոսե քաղաքում (Քալիֆորնիայի նահանգ) դիպուկահար կրակոցով գնդակահարել են ոստիկանության սպային: Այս մասին հաղորդում է KRON4 հեռուստաալիքը:

Հանցագործությունը տեղի է ունեցել մարտի 24-ին, տեղի ժամանակով 19.00-ին, գոլֆ ակումբներից մեկի մոտ:

San Jose Mercury News պարբերականին տվյալներով, ոստիկանն այդտեղ է ժամանել բնակիչներից մեկի ահազանգով: Հնարավոր է, նրան գնդակահարել են մոտակա շենքերից մեկից:

Սպանությունից անմիջապես հետո քաղաքում հատուկ գործողություն է իրականացվել: Հարակից բոլոր փողոցները փակվել են, այնտեղ է ժամանել հատուկ ջոկատը եւ զրահապատ մեքենաներ, օդում պտտվում են ուղղաթիռներ, հաղորդում է Lenta-ն:

Հարակից շենքերի բնակիչներին խնդրում են դուրս չգալ փողոց, սակայն դեպքի վայրում տասնյակ մարդիկ են հավաքվել:

Հանցագործին որոնում են, պարզվում են հանցագործության դրդապատճառները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ