Գորիս քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի է հայտնաբերվել կախված վիճակում:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ իրավապահները հարեւանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերել են ստվարաթուղթ, որի վրա գրված է եղել, թե այլեւս չի դիմանում չբուժվող հիվանդությանը, դրա համար կատարել է այդ քայլը, ապա ներողություն խնդրել հարազատներից ինքնասպանության համար:
Տղամարդը 74 տարեկան էր: Նշված դեպքով կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են: