News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարտի 24-ին, ընդունել է աշխատանքային այցով Սյունիքի մարզ ժամանած ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, նրանք առանձնազրույցից հետո այցելել են Գորիսի թիվ 4 ավագ դպրոց:

Գորիսի մշակույթի պալատի դահլիճում անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր մարզպետ Ս. Խաչատրյանը: Խորհրդակցությանը ներկա էին  մարզի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային եւ հանրապետական փուլում հաղթած աշակերտներ:

Իր ելույթում նախարարը ներկայացրեց կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները,  դրանց անհրաժեշտությունն ու առկա արդյունքները: Առաջնային համարելով ավագ դպրոցի կայացումը, նախարարը նշեց, որ պարտադիր կրթության 9-ամյա շեմը կբարձրացվի 12-ամյա մակարդակի: Նա առանձնակի դրվատանքով խոսեց Գորիսի թիվ 4 եւ Սիսիանի թիվ 3 ավագ դպրոցների կայացածության եւ բարձր կրթական մակարդակի մասին: Անդրադառնալով Սյունիքի մարզում հանրակրթական, միջին մասնագիտական, ավագ դպրոցներին եւ բուհական կրթությանը, նախարարը նշեց, որ մարզը առաջին տեղում է  ոսկե մեդալակիր աշակերտների թվով, առաջատարներից է դպրոցական առարկայական օլիմպիական շարժման մեջ: 

Դիմելով ներկաներին մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց.

«Հարգելի պարոն նախարար, ես, որպես Սյունիքի մարզպետ, իմ շնորհակալությունն եմ հայտնում մարզի կրթության ոլորտում ձեր կողմից իրականացվող աշխատանքների համար: Սյունեցին միշտ աչքի է ընկել իր կրթական կարողություններով,  ուստի այստեղ ներկա կրթության նվիրյալները, դպրոցի տնօրենները առանձնահատուկ պատասխանատվություն են կրում մարզի ուսումնական հաստատություններում կրթական բարձր մակարդակի  ապահովման համար, քաջ գիտակցելով, որ դա է մեր պետության առաջընթացի գրավականը»:

Ս. Խաչատրյանն ու Ա. Աշոտյանը շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեցին մարզի դպրոցական առարկայական օլիմպիադայի մարզային եւ հանրապետական փուլերում հաղթած 42 աշակերտների:

Այնուհետեւ մարզպետ Ս. Խաչատրյանը եւ նախարար Ա. Աշոտյանը մասնակցեցին Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի բակում տեղադրված Խաչաղբյուրի, Հովհաննես Թումանյանի, Ակսել Բակունցի, Կոմիտասի արձանախմբի եւ Հայոց գրերի հուշասյան բացմանը, կատարել Եղեռնի 100-ամյակին նվիրված ծառատունկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ