ԵՏՄ-ին անդամակցելը հայ արտադրողների շրջանում կմեծացնի մրցակցությունը։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով 2015թ. հանձնաժողովի աշխատանքային պլանը։
Նրա խոսքով՝ տեղական շուկայի փոքր տարողունակության պատճառով նոր ընկերություններ քիչ են հայտնվում, իսկ գործողների համար դժվար է ընդլայնվել։ «Հետեւաբար, անհրաժեշտ է մեծացնել պահանջարկը, ինչը կարող է անել նոր շուկան։ Այս առումով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը մեր ընկերությունների համար դուռ կբացի վաճառքը, հետեւաբար նաեւ արտադրությունը մեծացնելու համար»,- հավելեց Շաբոյանը։