News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ապրիլի կեսերին Մոսկվայում ռուսաստանցիների համար բավական արտասովոր հաստատություն է բացվելու՝ Sparkling Dog անվանումով շամպաներիա: Արտասովորն այն է, որ այստեղ շամպայն եւ հոթ-դոգ են մատուցելու:

Ըստ Kedem-ի, հաստատության ձեւաչափը փոխառվել է աշխարհի տարբեր երկրներից. Իսպանիայում տարածված է կավայի եւ տապասի համադրությունը, Ամերիկայում՝ շամպայնի եւ բուրգերի, իսկ Լոնդոնում՝ շամպայնի եւ հոթ-դոգի:

Sparkling Dog-ի հեղինակները նշում են, որ զվարթացնող խմիչքներ օգտագործելուց հետո մարդիկ միշտ ինչ-որ արագ բան ուտելու ցանկություն են ունենում:

Շամպաներիայում տարատեսակ գինիներ են մատուցելու. իտալական Լամբրուսկո եւ Պրոսեկկո, գերմանական Զեկտ, իսպանական Կավա, ֆրանսիական շամպայն, ինչպես նաեւ ռուսական եւ վրացական արտադրության փրփրուն գինիներ:

Հաստատության ներքին հարդարանքում գերիշխելու է վարդագույնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ