News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

2015թ. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջեւ այսօր ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն նախատեսվում է կողմերի համագործակցությունը ներդրումային քաղաքականության բարելավման եւ ստուգումների համակարգի բարեփոխման ոլորտներում: Ծրագիրը նպատակ ունի խթանել ներդրումները, նպաստել գործարար ծախսերի նվազեցմանը, մասնավոր հատվածի աճին եւ աշխատատեղերի ստեղծմանը:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն իր՝ «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամին կտրամադրի խորհրդատվություն՝ ներդրումային միջավայրը բարելավելու եւ տեսչական համակարգը ավելի կանխատեսելի ու արդյունավետ դարձնելու գործում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան ասաց. «Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի արդյունքներ է արձանագրել ներդրումային միջավայրի բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Սակայն դեռեւս շատ են անելիքները, եւ մենք առանձնակի կարեւորում ու գնահատում ենք IFC-ի օժանդակությունը Հայաստանին՝ մի շարք երկրներում կիրառվող ներդրումների խրախուսման, գործարարության պարզեցված ու արդյունավետ կանոնակարգերի ներդրման հարցերում խորհրդատվություն, ինչպես նաեւ գործնական օժանդակություն տրամադրելու համար»:

Համատեղ ջանքերով նախատեսվում է մշակել միջոցառումների ծրագիր, որը կոչված է լինելու խրախուսել եւ պահպանել ներդրումները Հայաստանի տարածքում, խթանել արտահանումը գյուղատնտեսության ոլորտում, վստահելի միջավայր ստեղծել օտարերկրյա ներդրողների համար եւ պարզեցված հարկային քաղաքականություն՝ գյուղատնտեսության ոլորտի համար: Տեսչական ստուգումների բարեփոխված համակարգը կնվազեցնի ստուգումների քանակը ցածր ռիսկայնության բիզնեսների համար՝ խնայելով նրանց ժամանակը եւ միջոցները:

Ինչպես նշեց IFC- ի Հարավային Կովկասի տարածաշրջանային նոր ղեկավար՝ պարոն Յան Վան Բիլսենի «Մեր համագործակցության նպատակն է ներդնել թափանցիկ եւ բիզնեսի համար հասկանալի կանոնակարգերը՝ միաժամանակ ապահովելով հանրային շահերի պաշտպանությունը: Կատարվող աշխատանքը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի կողմից իրականացվող ծրագրերի մի մաս, որը նպատակ ունի Հայաստանում ստեղծել ավելի մրցունակ ներդրումային միջավայր, ինչը կխթանի երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացումը»:

IFC –ի «Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումներ» ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի խմբի Առեւտրի եւ մրցունակություն դեպարտամենտի կողմից, եւ ֆինանսավորվում է Ավստրիայի դաշնային ֆինանսների նախարարության եւ Հունգարական գործընկերության ֆինանսավորման շրջանակներում (Հունգարիայի EXIM Բանկի համագործակցությամբ): Այս ծրագիրը հիմնվում է ներդրումային միջավայրի բարել ավմանն ուղղված IFC –ի նախորդ  ծրագրի նվաճումների վրա (2011-2014թթ.), որի շրջանակներում ՀՀ կառավարությանը տրամադրվել է աջակցություն իրականացնել մի շարք բարեփոխումներ՝ հարկային, արտաքին առեւտրի, տեսչական ստուգումների եւ սննդի անվտանգության ոլորտներում:

Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 320 մլն. դոլար 52 ծրագրի իրականացման համար արդյունաբերության ողջ տիրույթում, այդ թվում ֆինանսական շուկաների, արտադրության եւ հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներին, ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային եւ կանոնակարգման դաշտի պարզեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
 Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
Ամենաշատ