News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շվեդիայի առաջնության 3-րդ դիվիզիոնում ելույթ ունեցող «Դալքուրդ» ֆուտբոլային ակումբը վերջին պահին մտափոխվել էր թռչել Germanwings ավիաընկերության այն օդանավով, որը կործանվել էր Ֆրանսիայում։ Այս մասին գրում է AFP-ն։

«Դալքուրդը» Բարսելոնից տուն վերադառնալու համար 4U9525 չվերթով թռչող ինքնաթիռի տոմսեր էր պատվիրել, որպեսզի Դյուսելդորֆից տարանցիկ չվերթով մեկներ Շվեդիա։ Սակայն հասնելով օդանավակայան՝ թիմը որոշել էր, որ Դյուսելդորֆում վայրէջքը շատ երկար ժամանակ կարող է խլել եւ չեղյալ էր համարել պատվերը։ Դրա փոխարեն Շվեդիայի քրդական համայնքը ներկայացնող թիմը որոշել էր օգտվել Ցյուրիխով եւ Մյունխենով թռչող չվերթներից։ «Բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կապ հաստատել մեզ հետ, տեղեկացնում ենք, որ մեզ հետ ամեն բան կարգին է, մենք տանն ենք։ Դա ուրիշ օդանավ է եղել։ Աստված թող նրանց հոգիները լուսավորի»,-  իր Twitter-ում գրել է ակումբի դարպասապահ Ֆրանկ Պետերսոնը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Germanwings  բյուջետային ավիաընկերության Airbus A-320 ինքնաթիռը կործանվել էր Ֆրանսիական Ալպերի դժվարամատչելի տեղանքում։ Օդանավում եղել է 148 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ նրանք բոլորը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 161 դեպք. Գրանցվել է 25 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 33 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Փարիզում 57 ոստիկան տուժել է մայիսմեկյան ցույցերի ժամանակ
57 ոստիկան տուժել է մայիսմեկյան բախումների ժամանակ...
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել…
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
 Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի...  
Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին…
Ամենաշատ