Ղրիմում ապօրինի զենքի պահելու համար 3 «օրենքով գող» է ձերբակալվել։ Մարտի 20-ին Ղրիմի իրավապահ մարմինները Սիմֆերոպոլի շրջանում ստուգումներ են անցկացրել, որի արդյունքում ձերբակալվել է1973, 1974 եւ 1961 թթ. ծնված 3 քաղաքացի, որոնք իրենց քրեական աշխարհի հեղինակություններ են համարում։
Անօրինական զենք պահելու մեղադրանքով հարուցվել է քրեական գործ։ Գործով անցնող ֆիգուրանտներին ձերբակալել են 2 ամսով, իսկ առգրավված զենքն ուղարկվել է փորձաքննության՝ պարզելու համար, թե ինչ հանցագործություններ են դրանով կատարվել։
Իրավապահները անուններ չեն նշել, սակայն PrimeCrime գործակալությունն իր տեղեկություններով հայտնում է, որ ձերբակալվածներն են Գիլանի Ալիեւը (քրեական աշխարհում հայտնի որպես Գիլաի Սեդոյ), Կամո Սաֆարյանը եւ Կախաբեր Օրագվելիձեն՝ հայտնի որպես Կախա Թբիլիսկի։