News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել է իր քաղաքականության մեջ չափից դուրս միջուկային հռետորաբանությունից օգտվելու համար։

Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն կվարեր ինքը, եթե լիներ ԱՄՆ նախագահ։

«Առաջին հերթին ես կցանկանայի ասել այն մասին, ինչի մասին բոլորը լռում են, եւ դա վատ է։ Պուտինը, ով ուղղակի ատում է Օբամային, մշտապես օգտագործում է միջուկային հռետորաբանությունը եւ խոսում է իր երկրի միջուկային ներուժի մասին»,- ասել է Թրամփը։

Թրամփը նշել է, որ ինքը ռուսական մի հաղորդում է դիտել, որտեղ խոսում են ԱՄՆ միջուկային ներուժի մասին եւ կարծում է, որ չէր կարելի ռուսներին թույլ տալ նման հաղորդում պատրաստել, եւ հետո՝ այդ տվյալներն արդեն հնացած են, փոխանցում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ