News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արգենտինական Բուենոս Այրեսում ռեստորան բացելու գաղափարի մասին մտածելով՝ 2 երեխա ունեցող Մարիելա Վերգանին եւ Դիեգո Կորեսը ձգտել են հարմարավետ հաստատություն ստեղծել ե՛ւ մեծահասակների, ե՛ւ երեխաների համար: Արդյունքում, Fiii Fun House ռեստորանն աշխարհի առաջին հաստատությունն է դարձել, որտեղ կարելի է ճոճանակների վրա նստած սնվել:

Ռեստորանի առաստաղից մեկ կամ երկու տեղանոց ճոճանակներ են կախված, որոնց վրա ծնողները կարող են տեղավորվել փոքրիկների հետ միասին, իսկ տարիքով ավելի մեծ երեխաներին մենակ թողնել՝ հարեւան սեղանից հետեւելով նրանց:

Ըստ Kedem-ի, փոքրիկների համար նախատեսված գոտում երեխաների մեծահասակների համար անհատական ճոճանակներ կան, որտեղ կարող է տեղավորվել մայրը՝ նորածին երեխայի հետ: Դրանք կարելի է նաեւ որպես օրորոց օգտագործել, եթե փոքրիկը քնելու ցանկություն ունենա:

Բացի այդ, Fiii Fun House-ը երեխաներին ժամանցի բազմաթիվ տարբերակներ է առաջարկում. տնակներ, երկաթուղի, գրքեր եւ նկարչության պարագաներ: Ապակե պատերի հետեւից ռեստորանը հարմարավետ տնակ է հիշեցնում, որտեղ մեծ եւ համերաշխ ընտանիք է ապրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ