News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի շատ անդամներ են միանում Հայոց ցեղասպանության շուրջ ճշմարտության եւ արդարության գլոբալ կոչին. բանաձեւի նախագծի աջակիցների թիվը շարունակում է աճել:

«Asbarez» պարբերականը, հղում կատարելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին, գրում է, որ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող տարբեր հանձնախմբերի առաջնորդներ են միացել բանաձեւի նախագծի (H. Res. 154) ավելի քան 45 կողմնակիցներին:

«Սա այն Ցեղասպանությունն է, որը ճանաչել են սենատոր Բարաք Օբաման, սենատոր Քերրին, որը ճանաչել եւ որի մասին գիրք է գրել ՄԱԿ-ում դեսպան Փաուերը: Ժամանակն է, որպեսզի ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանությունները նույնն անեն: Մենք պետք է Թուրքիայի կառավարությանը ցույց տանք, որ չի կարող անտեսել պատմությունը, քանի որ Հայոց ցեղասպանության ժխտումը ոչ միայն ցեղասպանության վերջին քայլն է, այլ հաջորդ ցեղասպանության առաջին քայլը»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ մարտի 18-ին Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության շուրջ ճշմարտության եւ արդարության բանաձեւի նախագիծ է ներկայացվել: Փաստաթուղթը ներկայացնելիս ելույթ են ունեցել կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը, Ադամ Շիֆը, Դեւիդ Վալադաոն, Ֆրենկ Փալոնեն եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Բանաձեւն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է անում աշխատել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ազնիվ, կառուցողական եւ ամուր հարաբերությունների հաստատման շուրջ՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ