News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախարար. Հայաստանում ալյուրի հարստացումը գործնականում չի թանկացնի հացը։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նրա խոսքով, մեկ մարդու հաշվարկով տարեկան 150 կգ միջինացված հաշվարկից թանկացումը կկազմի 200 դրամ։

Ծրագրվում է հարստացնել ալյուրի 70-75 տոկոսը։ Հաշվի առնելով, որ երկրում գործող 60 ալրաղացներից 9-ը ծածկում են շուկայի այդքան ծավալը, նպատակահարմար է աշխատել հենց նրանց հետ, նշել է նախարարը։

Մնացած ծավալը կթողնեն սպառողի ընտրությանը, այդ թվում նրանց, ում հակացուցված է հարստացված ալյուրը։

Նշենք, որ ալյուրը ծրագրում են հարստացնել երկաթով, ցինկով, A եւ B վիտամիններով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ