News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, անցած շաբաթ տեղաբաշխված եվրոբոնդերից ստացված 500 մլն դոլարից մոտ 200 միլիոնը ուղղվելու է ՀՀ արտաքին պահուստների համալրմանը: Այդպիսով՝ ՀՀ արտաքին պահուստները կկազմեն շուրջ 1 մլրդ 450 միլիոն դոլար:

Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարի համեմատ ՀՀ արտաքին պահուստները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարով 2 միլիարդ 250 միլիոնից այս տարվա փետրվարին հասնելով 1 մլրդ 260 միլիոն դոլարի, եւ սահմանել վերջին 6 տարիների հակառեկորդը: 1 մլրդ 260 միլիոն դոլարից պակաս արտաքին պահուստներ Հայաստանը վերջին անգամ ունեցել է 2009 թվականի փետրվարին: Արտաքին պահուստների նման ցածր մակարդակը լուրջ խնդիրներ է հարուցում Հայաստանի համար: Դրանց ծավալը միջազգայնորեն ընդունված չափանիշներով չի կարող ավելի փոքր լինել, քան տվյալ երկիր իրականացվող ներմուծումների 25 տոկոսը:

Իսկ արտաքին պահուստների առկա մակարդակը արդեն չափազանց մոտ է այդ ստորին նիշին: Մյուս կողմից, սակայն, եվրոբոնդերից ստացված գումարով արտաքին պահուստների համալրումը ժամանակավոր լուծում է, եւ հաշվի առնելով այն տեմպը, որով մինչ այդ նվազում էր մեր պահուստը, պետք է սպասել, որ ամիսների ընթացքում խնդիրը կրկին կդառնա արդիական: Հայտնի չէ, թե այդ դեպքում որտեղից են գումարներ հայթայթվելու պահուստը համալրելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ