News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի բնակիչը հիվանդանոցում բուժվելիս իմացել է, որ վիճակախաղով 7 մլն դոլար է շահել։ Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, երջանիկ տոմսը Ջոզեֆ Ամորսին նվիրել էր նրա հայրը։

46-ամյա տղամարդը հիվանդանոց էր պառկել ճողվածքի վիրահատության պատճառով;

«Մեղմ ասած՝ ես շոկի մեջ եմ։ Եթե առողջական վիճակս թույլ տար, ես վեր-վեր կցատկեի ուրախությունից»,- մեջբերում է տղամարդու խոսքը  CBS News –ը։

Ամորսեն պատմել ,է, որ իր հայրը հաճախ է վիճակախաղի տոմսեր նվիրում իրենց, սակայն մինչ այս պահը դրանցից ոչ մեկը չէր շահել։ Վիճակախաղի կազմակերպիչները պարզել են, որ երջանիկ տոմսը գնել էին Նյու Յորքում մեկ դոլարով։

Հարկերը վճարելուց հետո տղամարդուն բաժին կհասնի 4.6 մլն դոլար։

«Չեմ կարծում, որ կյանքս շատ կփոխվի։ Ես առաջվա պես կգնամ աշխատանքի, կինս՝ նույնպես։ Մենք պատրաստվում ենք ներդրումներ կատարել այդ գումարով եւ վայելել կյանքը»,- մեջբերում է միլիոնատրիոջը Lenta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ